Աշունն սողունների ձագերի ծնվելու ժամանակն է:

Աշնանը կյանքն կարծես կրկին արթնանում է ամառվա շոգից ու ցամաքից հետո: Սողունների շատ տեսակներ որոնք ամառվա շոգ օրերին վարում էին գիշերային ապրելակերպ, կամ ակտիվ էին միայն վաղ առավոտյան ու մթնշաղին, աշնանը անցնում են ցերեկային ակտիվությանը: Տեսակների մեծամասնության համար աշունն նաև զագուկների ծնվելու ժամանակն է: Սեպտեմբերն ու հոկտեմբերը շատ բարևնպաստ են նորածին սողունների գտնելու, ուսումնասիրելու ու լուսանկարելու համար: Նորածին օձերն ու մողեսները հաճախակի տարբերվում են հասուն տեսակակիցներից, իրենց գունավորումով ու վարքով: Տարբեր տեսակների ծննդավայրերի մասին տեղեկատվությունը կարևոր է դրանց պահպանությունը կազմակերպելու համար: Այս կապակցությամբ, սողունների ծննդավայերի մասին տեղեկատվությունը հավաքելուվ դուք կարող եք օգնել դրանց պահպանությանը:

Հոկտեմբեր ամսից սկսած օձերն պատրաստվում են ձմեռելուն: Տարվա այս ժամանակին դրանք հավաքվում են ձմեռանոցների մոտ ու կարող են կազմել կուտակումներ, որտեղ կապիլի է տեսնել տասնյակ օձեր իրար հետ: Այսպիսի վայրերի գրանցումն ու քարտեզագրումն ևս ունեն տեսակների պահպանության համար շատ կարևոր նշանակություն: Աման քարտեզագրական տվյալները ներկայացնելիս, ընտրեք քարտեզի "Private" տարբերակը: Այս դեպքում Ձեր տվյալները լավ պաշտպանված կլինեն պատահական չարամիտներից, բայց հասանելի կլինեն Ձեզ, Ատլասի հիմնադրին ու նաև բնապահպաններին ու գիտնականներն:

Երբ որ ունեք ժամանակ պատրաստվեք, վեր կացեք վաղ առավոտյան ու գնացեք ձեր մերձակա խոշոր այգիները կամ քաղաքից դուրս. Գտեք ջրի մակերեսներ կամ ժայռոտ տարածքներ ու աշխատեք գտնել մողես կամ օձ: Կենսավայրի պահպանությունը ամեն մեկիս պարտքն ու պատասխանատվությունն է: Խուսափեք քարեր շուր տալուց, իսկ եթե շուր տվեցիք, զգուշությամբ դրեք տեղը: Մողես կամ օձ նկատելիս մի շտապեք դրան բռնել: Իսկ ավելի լավ է ոչ ել կպեք դրան. Դանդաղեցրեք ձեր շարժումները ու աշխատեք ուշադիր հետևել կենդանու վարքին: Եթե այ թաքնվեց դուք կարեղ եք հանգիստ նստել ու սպասել մինչև այն կրկին դուրս գա իր թաքստեցից, կամ շարունակել որոնել այլ կենդանիներ:

Ցանկանում եմ արդյունավետ աշուն ու սպասում եմ Ձեր նոր նյութերին:

Posted on September 7, 2015 01:59 PM by ttadevosyan ttadevosyan

Comments

No comments yet.

Add a Comment

Sign In or Sign Up to add comments