Փաստագրեք Բռնված/Քաղված, Վնասված կամ Սպանված Կենդանիներին ու Բույսերը

Վայրի կենդանատեսակների ու բուսատեսակների առողջական վիճակը էկոհամակարգի առողջության նշանն է: Առողջ ու լավ պահպանվող էկոհամակարգում վայրի կենդանիներն ու բույսերը պետք է հանդիպեն մեծ քանակությամբ: Դրանց որսալու, վնասելու կամ սպանելու դեպքերը պետք է համարյա երբեք չգրանցվեն:

Հարգելի Գոռավանցիներ՝ սույն ծրագրի օգնությամբ Դուք կարող էք ինքնուրույն գնահատել Ձեր հարազատ հողատարածքի էկոլոգիական առողջությունը, դիտարկելով ու փաստագրելով վայրի բույսերի ու կենդանիների բռնվելու, վնասվելու կամ սպանվելու դեպքերը: Այս նպատակին հասնելու համար Ձեզ պետք կլինի լուսախցիկ ու համաշխարհային տեղադրությունը որոշող սարք (GPS), ավազուտներում անց կացնելու ու որոնելու ժամանակ, ու լավ ծանոթներ ով չի վախենա Ձեզ տեղեկացնել վայրի կենդանիների ու բույսերի բռնելու կամ վնասման դեպքերի մասին:

Հիշեք, սույն ծրագրի նպատակն է բուսական ու կենդանական աշխարհին հասցրվող վնասի փաստագրումն է, ու դրա մասին հանրության տեղեկացումը, բայց ոչ վնասեղներին պատժի ենթարկելը: Մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքացիների բարոյականությունը, ու համոզված ենք որ շատ սխալներ կատարվում են անտեղյալ լինելուց: Լավ տեղակացվախ մարդիկ ձգտում են բարիք գործել:

Ժամանակակից մի շարք բջջային հեռախոսներ ու թվային լուսախցիկներ իրենց հիմնական նպատակից բացի կատարում են նեև տարածական տեղադրության գրանցում: Եթե ինչ որ մեկը ունի մասնակցելու ցանկություն, բայց անհարմար է զգում տեխնիկական դժվարությունների պատճառով, խնդրում եմ արձագանքեկ: Մենք կարող ենք օգնել: Այս ծրագրի կատարման ստացված նյուրերը կոգտագործվեն ամեն տարվա վերջում Գոռավանի Ավազուտների էկոլոգիական առողջությունը գնահատելու համար: Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տվյալների առավելագույն քանակը տրամադրող անձը կառժանանա անակնկալի:

Ընդմիշտ Հիշեք՝ Վայրի բույսերն ու կենդանիները իրենց վայրի տեղամասում վայելելու համար են: Ամենքը կարող է տեսնել, դիտել ու լուսանկարել, վայրի բուսատեսակի կամ կանդնատեսակի անսահմանափակ քանակի առանձնյակներ: Բայս վայրի կենդանիների ու բույսերի (ու հատկապես հազվագյուտ ու վտանգված տեսակների) ձեռք տալը, ու բռնելն կամ քաղելը համարվում են վնասելու մի ձև ու սովորաբար ընդունելի չեն ու ապօրինի են: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը երբ վայրի կենդանու կամ բույսի տեղափոխումը կարճատև է ու օժանդակում է առանձնյակի կյանքի փրկմանը:

Խնդրում եմ ազատ զգացեք արձագանքել հարցերով ու առաջարկություններով:

Խորհին Հարգանքով

Տիգրան

Posted on November 20, 2015 02:21 AM by ttadevosyan ttadevosyan

Comments

No comments yet.

Add a Comment

Sign In or Sign Up to add comments