Օձ հանդիպելիս մարդիք հաճախակի ցանկանում են իմանալ դրա տեսակը, ու թունավոր կամ անվտանգ լինելը: Լայն տարածված կարծիքը, որ թունավոր օձերից անվտանգ մնալու համար դրանց պետք է ոչնչացնել, հիմնված է օձերի մասին թերի տեղեկությունների վրա, ու ժամանակակից աշխարհայացքի տեսանկյունից անհիմն, դաժան, ու ...more ↓
Օձ հանդիպելիս մարդիք հաճախակի ցանկանում են իմանալ դրա տեսակը, ու թունավոր կամ անվտանգ լինելը: Լայն տարածված կարծիքը, որ թունավոր օձերից անվտանգ մնալու համար դրանց պետք է ոչնչացնել, հիմնված է օձերի մասին թերի տեղեկությունների վրա, ու ժամանակակից աշխարհայացքի տեսանկյունից անհիմն, դաժան, ու հնացած մոտեցում, որը պետք է փոխարինել ավելի տեղեկացված անվտանգության կանոններով: Օձերի հետ առնչվելիս մարդու անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ է հասկանալ օձերի կողմից իրենց շրջապատող միջավայրի ընկալումը, իրենց հնարավորություններն ու սահմանափակումները, դրանց հիման վրա մշակված օձերի հետ անվտանգ առնչվելու կանոնները, ու ձեռք բերել այդ կանոններին հետևելու սովորություն: Այս կանոնների հետ կարելի է ծանոթանալ Հայաստանի Սողուններն ու Երկկենցաղները Ֆեյսբուքի խմբում անդամագրվելով: Իսկ սույն ուղեցույցի նպատակն է օգնել հանրությանը օձերի տեսակները տարբերակելու հարցում: Օձերի մասին ավելի խորը տեղեկություններ հնարավոր է ձեռք բերել այլ, ավելի մասնագիտացված նյութերից:
Հայաստանում վայրի պայմաններում տարածված են օձերի 23 տեսակներ, որոնք դասվում են 16 ցեղերի, ու 5 ընտանիքների:
Այդ ընտանիքներն են1. Կույրօձանմանները (Typhlopidae), 2. Վիշապանմանները (Boidae), 3. Սահնօձանմանները (Colubridae), 4. Ավազաօձանմանները (Psammophiidae) ու 5. Իժանմանները (Viperidae): Առաջին երկու ընտանիքները պարունակում են բավականին յուրատեսակ մեկական ցեղի մեկական տեսակ, ու դրանց տարբերակումը բավականին հեշտ է: Իժանմանների ընտանիքը պարունակում է 4 համեմատաբար հաստ, կարճ պոչով, անհարթ, կատարավոր ու անփայլ թեփուկներով, ու աջքի ուղղահայաց, էլիպսաձև բբով թունավոր տեսակներ, որոք սակայն բավաանին բազմազան են: Սահօձանմանների ընտանիքը շատ բազմազան է
այն պարունակում է 10 ցեղերի դասվող 16 տեսակներ: Դրանց է արտաքնապես նման նաև ավազաօձանմանների ընտանիքի միակ ներկայացուցիչՄողեսային Օձը:
Օձերի տեսակները, կամ ցեղերը իրարից տարբերակելը հմտություն է, որը զարգանում է փորձի հիման վրա: Այն յուրացնելու ու տիրապետելու համար ձեզանից կպահանջվի որոշակի կրկնողություն: Օձի տեսակը, կամ անգամ ընտանիքը հնարավոր չէ որոշել ինչ որ մեկ հատկանիշի հիման վրա: Հուսալի որոշման համար Ձեզանից կպահանջվի ուշադրություն դարձնել մի շարք
առնվազն 3 տարբեր հատկանիշների վրա: Սույն ուղեցույցից արդյունավետ օգտվելու համար, նախ պետք է յուրացնել որոշման համար անհրաժեշտ հետևյալ հատկանիշները, ու դրանց հաշվի առնելու կարգը`
- Մարմնակազմությունը
- Պոչի հարաբերական երկարությունը
- Թեփուկների հարթ կամ կատարավոր լինելը,
- Թեփուկների փայլը,
- Նախշի ձևն ու մանրամասնությունները
- Գունավորումը
Աջքի բբի ձևը
Չնայած բավականին բնական է ուշադրությունը նախ դարձնել գունավորման ու նախշի վրա, այդ մոտեցումը հաճախակի բերում է շփոթման ու անհուսալի որոշման:
Բնական պայմաններում օձ հանդիպելիս հաճախակի երևում է կենդանու մարմնի մի որոշ հատվածերբեմն միայն գլուխն ու պարանոցը, երբեմն
մարմնի մի հատվածը, իսկ երբեմն` միայն պոչը: Վերը նշված հատկանիշները կարող են օգտագործվել մարմնի յուրաքանչյուր հատվածը դիտելիս: Նման պարագաներում տեսակի որոշմանը օժանդակելու նպատակով յուրաքանչյուր տեսակի նկարագրթուան “Արագ որոշում” ենթաբաժինը պարունակում է գլխի, մարմնի ու պոչի կարևորագույն հատկանիշների նկարագրությունը: “Նման Տեսակներ” ենթաբաժինը թվարկում է առավել նման տեսակները ու դրանցից առավել ցայտուն տարբերությունները:
Հուսով եմ սույն ուղեցույցը կհեշտացնի ու Ձեր համար ավելի հետաքրքիր կդարձնի օձերին տարբերակելու ընթացքը, ու թույլ կտա ձեռք բերել Հայաստանի օձերին տարբերակելու հմտությունը: Հարձերով ու արաջարկություններով, խնդրում եմ մի քուսափեք դիմել “Amphibians and Reptiles of Armenia” ֆեսբուք խմբին անդամակցելու միջոցով:
less ↑